ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Արմեն Աշոտյանի աշխատանքային հանդիպումները Լոնդոնում

Արմեն Աշոտյանի աշխատանքային հանդիպումները Լոնդոնում
21.01.2015 | 15:14

Լոնդոնում ընթացող կրթության նախարարների համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինի և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Վենյամին Կագանովի հետ: Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինը հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարին`մասնակցության հրավերն ընդունելու, համատեղ ծրագրերը արդյունավետ և հետևողական իրականացնելու համար:

Նա պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս ակտիվ համագործակցելու և աջակցելու Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Իր հերթին նախարար Ա. Աշոտյանը կարևորելով երկկողմ համագործակցությունը` համառոտ ներկայացրել է Հայաստանում ՀԲ վարկային ծրագրերով իրականացված միջոցառումների ընթացքը և արձանագրված արդյունքները` միաժամանակ ընդգծելով ծրագրերի շարունակականութան ու նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: «Հայաստանի կառավարությունը և կրթության և գիտության նախարարությունն ամեն ինչ անում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգ ձևավորելու և զարգացնելու համար` ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով: Մենք կարիք ունենք համագործակցության հաջողված օրինակների, որոնց հիման վրա կկազմենք ու կիրականացնենք նոր ծրագրեր»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը, հավելելով, որ ՀԲ հետ համագործակցությունն այդ համատեքստում հաջողված օրինակներից է:
ՌԴ նախարարի տեղակալի խնդրանքով տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ